ԴԻփֆեյքերն ավելի մատչելի, էժան եւ համոզիչ են դառնում

09:32   11 Օգոստոս 2020    281

Դիփֆեյքերը դառնում են ավելի մատչելի, էժան եւ համոզիչ: Որպես օրինակ, թե որքան հեշտ է համացանցում ստանալ ցանկացած մարդու կեղծ պատկեր, FireEye-ի փորձագետները Թոմ Հենքսի կեղծ լուսանկարներն եւ աուդիո ձայնագրություններն են ստեղծել:

Դրա համար բոլոր գործիքներն արդեն հանրային տիրույթում են, դրանք խորքային գիտելիքներ եւ լուրջ ծախսեր չեն պահանջում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

FireEye ցանցի անվտանգության մասնագետները ստեղծել են դերասան Թոմ Հենքսի մի քանի կեղծ լուսանկար` ստուգելու, թե ինչպես կարելի է հեշտությամբ բաց կոդով ծրագրակազմը ծառայեցնել ապատեղեկատվական արշավներին: Եզրակացությունը, որն հնչեցրել է FireEye-ի դաթոլոգ Ֆիլիպ Թուլինը, հետեւյալն է.

«Մեծ փորձ չունեցող մարդիկ կարող են վերցնել մեքենայական ուսուցման մոդելները եւ շատ լուրջ բաներ անել դրանց օգնությամբ»:

Hayat.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները