Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուքը միլիարդատեր է դարձել

10:11   11 Օգոստոս 2020    253

Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուքը միացել է միլիարդատերերի ակումբին, քանի որ ընկերության բաժնետոմսերը շարունակում են աճել:

Apple-ը դարձել է առաջին ընկերությունը, որը գնահատվել է 2 տրիլիոն դոլար: Ընդ որում, Քուկի հարստությունն աճել է մինչեւ 1 միլիարդ դոլար: Apple-ի շուկայական արժեքը բարձրացել է լավ արդյունքների եւ տեխնոհսկաների մասով կանխատեսումների շնորհիվ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Քուքն ընկերությունում 847.969 բաժնետոմս ունի եւ նախորդ տարի իր բաժնեմասից ավելի քան 125 միլիոն դոլար էր վաստակել:

Անցյալ շաբաթ հայտնի էր դարձել նաեւ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի անձնական հարստության զգալի աճի մասին, որը գերազանցել է 100 միլիարդ դոլարը:

Hayat.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները