ԱՄՆ-Մեքսիկա սահմանին հայտնաբերել են թմրամիջոցների կարտելների ստեղծված «ամենաբարդ թունելը պատմության մեջ»

10:37   11 Օգոստոս 2020    268

Դաշնային գործակալները եւ ԱՄՆ սահմանային ծառայողները հայտնաբերել են «ամենաբարդ թունելը պատմության մեջ», որը ստեղծվել է Մեքսիկայի հետ սահմանին թմրանյութերի կարտելների կողմից:

100 մետր երկարությամբ ստորգետնյա անցումը Մեքսիկայից դեպի Արիզոնա է տանում, եւ, ըստ իշխանությունների, ստեղծված թունելն ամենաբարդն է երբեւէ ստեղծվածներիցէ: Այն տանում է Սան Լուիսից դեպի հարեւան Սան Լուիս Ռիո Կոլորադո Մեքսիկայում եւ ունի օդափոխման համակարգ, ջրամատակարարում, էլեկտրականություն, երկաթուղային համակարգ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Յումայի սահմանային պարեկային գործակալները ջրհոր էին փորել թունելի հարեւանությամբ եւ հողի տակ փայտե կտորներ եւ ջրի խողովակներ էին հայտնաբերել, ինչպես նաեւ` խորհրդավոր դատարկություն, ինչն էլ նրանց տարել էր դեպի թունել:

Hayat.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները