ԱՄՆ-ը կպատասխանի Չինաստանի կողմից ամերիկացիների նկատմամբ սահմանված պատժամիջոցներին. Պոմպեո

13:28   11 Օգոստոս 2020    246

ԱՄՆ-ը մտադիր է պատասխանել Չինաստանի իշխանությունների կողմից ամերիկացիների, այդ թվում՝ օրենսդիրների նկատմամբ սահմանված պատժամիջոցներին:

«Կարող եք վստահ լինել, որ ԱՄՆ-ը գնահատական կտա, կպատասխանի դրանց և կօգնի Չինաստանի Կոմունիստական կուսակցությանը հասկանալ, որ նախագահ Թրամփը չի կարող անպատասխան թողնել ԱՄՆ-ի կամ ամերիկացիների դեմ ուղղված գործողություններին»,- նշել է Պոմպեոն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ ձևաչափով է լինելու ամերիկյան «հակահարվածը»:

Ավելի վաղ, ի պատասխան ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից Չինաստանի և Հոնկոնգի մի շարք պաշտոնյաների նկատմամբ սահմնված պատժամիջոցներին, Պեկինն իր հերթին էր պատժամիջոցներ սահմանել 11 ամերիկացու նկատմամբ, որոնց թվում են հանրապետական սենատորներ Մարկո Ռուբիոն, Թեդ Քրուզը, Ջոշ Հոուլը, Թոմ Քոթթոնը, Պետ Թումին, կոնգրեսական Քիս Սմիթը, «Ժողովրդավարության աջակցման ազգային հիմնադրամի» տնօրեն Կառլ Գերշմանը, Միջազգային հարաբերությունների ազգային դեմոկրատական ինստիտուտի նախագահ Դերեք Միթչելլը, Միջազգային հանրապետական ինստիտուտի ղեկավար Դենիել Թյունինգը, Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության գործադիր տնօրեն Քեննեթ Ռոթը և Freedom House-ի նախագահ Մայքլ Աբրամովիչը:

Hayat.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները