Շարունակվում է թուրք-ադրբեջանական զորավարժությունների առաջին փուլը. VIDEO
10:23
11 Օգոստոս 2020
366
Շարունակվում է մարտական կրակոցով թուրք-ադրբեջանական լայնածավալ տակտիկական զորավարժությունների առաջին փուլը՝ Ցամաքային զորքերի ներգրավմամբ:
Ինչպես Hayatsk.info-ին հայտնել են պաշտպանության նախարարությունից՝ զորավարժությունների այս փուլում Ցամաքային զորքերի ստորաբաժանումները խաղարկել են տակտիկական բարդ տարրեր:
Ստորաբաժանումները կատարել են պայմանական հակառակորդի գրոհի կասեցման գործողություններ՝ նորագույն մարտական միջոցների կիրառմամբ: