Ստեֆանովիչ. Սերբիայի և Ադրբեջանի միջև առկա են ամուր բարեկամական հարաբերություններ

12:55   11 Օգոստոս 2020    412

«Սերբիան և Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են, որոնց միջև առկա են ամուր բարեկամական հարաբերություններ»:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին լրագրողներին ասել է Սերբիայի փոխվարչապետ, ներքին գործերի նախարար և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Նեբոյշա Ստեֆանովիչը:

Նա վստահություն է հայտնել, որ Բաքու կատարած իր այցի և այստեղ անցկացրած հանդիպումների շնորհիվ երկկողմ համագործակցությունը նոր մակարդակի կբարձրացվի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Սերբիա  


Վերնագիրի այլ պիտակները