«Գաղտնի ծառայությունը կարող Է հաստատել, որ 17-րդ փողոցի եւ Փանսիլվանիա-ավենյուի անկյունում հրաձգություն Է իրականացվել (Գաղտնի ծառայության) սպայի մասնակցությամբ:
Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների աշխատակիցները: Ավելի մանրամասն տեղեկատվությունը կհաջորդի»,-ասվում Է ծառայության Twitter-ում: Ավելի վաղ Թրամփը պահակախմբի աշխատակիցների խնդրանով հարկադրված Է եղել ընդհատել մամուլի ասուլիսը: ԱՄՆ-ի նախագահը լրագրողներին պատմում Էր ԱՄՆ-ի տնտեսական հաջողությունների մասին, երբ նրան Է մոտենում Գաղտնի ծառայության աշխատակիցներից մեկը եւ ինչ-որ բան բացատրում:
Թրամփը նրան հարցնում Է, թե ինչումն Է բանը. կարճ բացատրություններ Է լսում, որից հետո, ոչ մի բառ չասելով, լքում Է մամուլի ասուլիսի անցկացման վայրը: Նրան անմիջապես հետեւում են նրա վարչակազմի աշխատակիցները, ներառյալ ֆինանսների նախարար Սթիվ Մնուչինը: Մի քանի րոպե անց Թրամփը վերադառնում Է եւ հայտնում, որ Սպիտակ տան մերձակայքում տեղի Է ունեցել հրաձգություն, եւ իրավապահ մարմինների աշխատակիցները կրակ են բացել կասկածյալի ուղղությամբ եւ, հավանաբար, վիրավորել նրան: Նրա խոսքով՝ Էլ ոչ ոք չի տուժել:
Hayatsk.info
Հեշթեգներ:
ԱՄՆ