Թուրքիայի ԱԳՆ ղեկավար. Համանախագահները անկեղծ ջանքեր չեն գործադրում հակամարտության լուծման համար

14:35   11 Օգոստոս 2020    474

«Չնայած ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ միջազգային կազմակերպությունների որոշումներին, հակամարտությունը չի գտնում իր լուծումը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները անկեղծ ջանքեր չեն գործադրում հակամարտության կարգավորման համար»:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին՝ իր ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Այս տարվա հուլիսի 12-ին Հայաստանը հարձակում է իրագործել եղբայրական Ադրբեջանի Թովուզի շրջանի վրա: Այն, ինչ այդ օրը մենք ասել ենք որպես Թուրքիայի հանրապետություն, մենք դա ասում ենք նաև այսօր: Ադրբեջանը միայնակ չէ, մենք ամբողջ ուժով գտնվում ենք Ադրբեջանի կողքին», - ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները