Նախարար. Բոլոր հարցերում մենք միշտ աջակցում ենք Թուրքիայի արդար գործին

14:38   11 Օգոստոս 2020    433

«Եղբայրական Թուրքիան միշտ աջակցում է Ադրբեջանի՝ միջազգային իրավունքի վրա հիմնված դիրքորոշմանը»:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին՝ իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:

«Մենք դրա ականատես եղանք հուլիսի 12-ին, երբ Հայաստանը հերթական ռազմական սադրանք իրականացրեց Ադրբեջանի հետ սահմանին՝ Թովուզի շրջանի տարածքում: Օգտվելով այս հնարավորությունից, ես շնորհակալություն եմ հայտնում իմ անունից, Ադրբեջանի պետության և ժողովրդի անունից:

Ադրբեջանը նույնպես միշտ բոլոր հարցերում աջակցում է Թուրքիայի արդար գործին: Մեր միասնությունը հավերժ է», - ասել է Ջ. Բայրամովը:

Hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները