Բայդենն իր աջակցությունն է հայտնել Բելառուսում ցույցերի մասնակիցներին

19:58   11 Օգոստոս 2020    266

Դեմոկրատական կուսակցության կողմից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը պաշտպանել է Բելառուսի ցուցարարներին։

«Ես աջակցում եմ նրանց, ովքեր քվեևերի թափանցիկ և ճշգրիտ հաշվարկ և բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակում են պահանջում», – ասվում է Medium կայքում տեղադրված՝ քաղաքական գործչի հայտարարության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բայդենը նաև կոչ է արել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ հարգել խաղաղ ցույցերի մասնակիցների իրավունքները և զերծ մնալ բռնությունից:

Նրա խոսքերով, բելառուսները պահանջում են, որպեսզի իրենց «լսեն նախագահի ավտորիտար ռեժիմի կողմից 26 տարվա համակարգված բռնաճնշումներից հետո»:

Քաղաքական գործիչը նաև նշել է, որ օգոստոսի 9-ին երկրում անցկացված ընտրություններն առանց կեղծիքների չեն եղել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բայդեն   Բելառուս  


Վերնագիրի այլ պիտակները