Իրանում կարծում են, որ Թրամփը Թեհրանի հետ գործարքի մասին հայտարարել է ձայներ ներգրավելու համար

20:57   11 Օգոստոս 2020    279

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը վերընտրվելուց հետո մեկ ամսվա ընթացքում Թեհրանի հետ գործարքի կնքման մասին արված է բացառապես ընտրողների ձայներ ներգրավելու համար:

Օգոստոսի 11-ին այդ կարծիքն Է հայտնել Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին: «Թվում է, թե վերջին հայտարարությունները ոչ մի այլ նպատակ չունեն, բացի ընտրություններում ձայներ ներգրավելուց», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ռաբիիի խոսքով՝ «նույնիսկ եթե Թրամփը վերընտրվի երկրորդ ժամկետով, քանի դեռ նա շարունակում է Իրանի վրա ճնշման քաղաքականությունը, ոչ մի գործարքի նրան չի հաջողվի հասնել»: Քաղաքական գործիչը նշել է, որ «Թրամփը չորս տարի ուներ, որպեսզի ճիշտ ուղի ընտրեր և Իրանի հետ հաջող դիվանագիտություն սկսեր»:

«Նա ոչ միայն չարեց դա, այլև թույլ տվեց ԱՄՆ-ի համար ամենախոշոր սխալները վերջին տասնամյակների ընթացքում»,- հավելել է նա: Օգոստոսի 10-ին Թրամփը հայտարարել է, թե ԱՄՆ-ը մեկ ամսվա ընթացքում համաձայնության կհասնի Իրանի հետ իր վերընտրման դեպքում: Նրա խոսքով՝ իրանական կողմի ամենամեծ երազանքը նախագահական ընտրություններում դեմոկրատներից ամենահավանական թեկնածու, Միացյալ Նահանգների նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հաղթանակն է:

Hayat.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները