Ամերիկան հույս ունի մինչեւ դեկտեմբեր կորոնավիրուսի դեմ հաստատված պատվաստանյութ ստանալ

21:02   11 Օգոստոս 2020    586

Ամերիկան հույս ունի մինչեւ դեկտեմբեր կորոնավիրուսի դեմ հաստատված պատվաստանյութ ստանալ:

Այս մասին հայտարարել է ԱՄՆ առողջապահության նախարար Ալեքս Ազարը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Հարցն առաջինը լինելը չէ: Հարցն այն է, որպեսզի պատվաստանյութն անվտանգ եւ արդյունավետ լինի ամերիկացի ժողովրդի եւ ամբողջ աշխարհի համար»,-ասել է նա:

«Մեզ պետք են թափանցիկ տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ պատվաստանյութն անվտանգ ու արդյունավետ է»,-ասել է Ազարը:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն աշխարհում առաջին երկիրն է, որը գրանցել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը:

Hayat.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները