Թրամփը հայտարարել է, որ Ցզինփինի հետ իր հարաբերությունները վատթարացել են պանդեմիայի պատճառով

21:11   11 Օգոստոս 2020    279

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինփինի հետ իր հարաբերությունները վատթարացել են պանդեմիայի պատճառով, եւ որ նա երկար ժամանակ չի խոսել իր չինացի գործընկերոջ հետ:

Այս մասին Թրամփն ասել է Fox Sports Radio-ին տված հարցազրույցում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Նախկինում ես լավ հարաբերություններ ունեի նրա հետ: Նա ինձ դուր է գալիս, սակայն իմ վերաբերմունքն այժմ փոխվել է»,-ասել է նա:

Թրամփի խոսքով՝ իր զգացմունքները փոխվել են կորոնավիրուսի ֆոնին:

Նրա խոսքով՝ կորոնավիրուսի հետեւանքներն ավելի վատն են, քան առեւտրային կոնֆլիկտի հետեւանքները: «Դա հազար անգամ վատ է: Աշխարհը ստիպված է փակվել: Դա խայտառակություն է»,-հավելել է ԱՄՆ նախագահը:

Hayat.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները