ՌԴ-ի ՀՆԱ-ն 2020-ի երկրորդ եռամսյակում ընկել է 8,5%-ով

22:16   11 Օգոստոս 2020    164

Ռուսաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2020-ի երկրորդ եռամսյակում ընկել է 8,5%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հաղորդել է «Ռոսստատ»-ը: Սա համավարակի ճգնաժամի ընթացքում տնտեսության անկման խորության առաջին գնահատականն է պետական պաշտոնական վիճակագրությունից:

Այն, պարզվել է, ավելի լավ է, քան տնտեսական զարգացման նախարարության (մինուս 9,6%) եւ Ռուսաստանի բանկի գնահատականները (մինուս 9,5-10%): Երկրորդ եռամսյակի համար ՀՆԱ-ին տրված «Ռոսստատ» ի գնահատականը ավելի լավ է, քան սպասվում էր, ասում է Oxford Economics-ի ավագ տնտեսագետ Եվգենյա Սլեպցովան՝ ընկերությունը կանխատեսում էր երկրորդ եռամսյակում Ռուսաստանի ՀՆԱ-ի 9,8% անկում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Առաջին եռամսյակում ՀՆԱ-ն տարեկան կտրվածքով աճել էր 1,6%-ով: 2019-ի չորրորդ եռամսյակի համեմատությամբ, ՀՆԱ-ն առաջին եռամսյակում ավելացրել է 0,27%, երկրորդ եռամսյակում, առաջինի համեմատ, տնտեսության անկման վերաբերյալ տվյալներ չկան: Ֆորմալ առումով, այսպիսով, Ռուսաստանը դեռեւս չի մտել ռեցեսիայի փուլ:

Hayat.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները