ԱՄՆ-ում արձագանքել են COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութի գրանցմանը

09:44   12 Օգոստոս 2020    235

Միացյալ Նահանգների առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարար Ալեքս Ազարը ABC հեռուստաալիքի եթերում մեկնաբանել է աշխարհում առաջին՝ կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի գրանցումը:

«Իմաստը պատվաստանյութն առաջինը ստանալու մեջ չէ»,- հայտարարել է նա:

Գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ ամենակարևորը դեղամիջոցի արդյունավետությունն ու անվտանգությունն է ԱՄՆ քաղաքացիների և ամբողջ աշխարհի համար: Հենց այս չափորոշիչների վրա են կենտրոնացած ԱՄՆ գիտնականները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ազարի խոսքով, Միացյալ Նահանգներում մշակվող վեց պատվաստանյութերից երկուսն արդեն կլինիկական փորձարկումների երրորդ փուլում են, որի արդյունքներն անհրաժեշտ են դեղամիջոցի անվտանգության մեջ վստահ լինելու համար:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ռուսաստանում գրանցել են աշխարհում առաջին՝ նոր տիպի կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» անվանումով պատվաստանյութը:

Hayatsk.info

Հեշթեգներ: COVID-19  


Վերնագիրի այլ պիտակները