2022թ. ոչ շուտ. Գեյթսն ասել է՝ երբ աշխարհում վերահսկելի կդառնա կորոնավիրուսային համավարակը

10:33   12 Օգոստոս 2020    241

Ամերիկացի միլիարդատեր, բարերար Բիլ Գեյթսը, որը զգալի աջակցություն է ցուցաբերում կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութի մշակման հարցում, լավատեսական կանխատեսում է արել վարակի բուժման և պատվաստանյութերի վերաբերյալ:

Գեյթսի կարծիքով՝ հարուստ երկրներում համավարակը վերահսկելի կլինի 2021թ. վերջին, իսկ զարգացող պետություններում՝ 2022թ.:

«Պատվաստանյութերի հարցում ախտորոշիչ և թերապևտիկ նորարարական տեխնոլոգիաները բավականին տպավորիչ են, և ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ հարուստ երկրները հաջորդ տարվա վերջի դրությամբ արդեն վարակը հաղթահարած կլինեն, իսկ աշխարհի մյուս մասը՝ 2022թ. վերջին»,-ասել է գործարարը:

Միլիարդատերն այս մասին ասել է Wired-ին տված հարցազրույցում՝ հավելելով, որ մարդիկ չպետք է թուլացնեն զգոնությունը, քանի որ կորոնավիրուսը կարող է աշնանը կրկին գլուխ բարձրացնել:

Միևնույն ժամանակ Գեյթսը մտավախություն է հայտնել առ այն, որ Ռուսաստանի և Չինաստանի պես երկրներում պատվաստանյութը ստեղծելու ճնշումն այնքան բարձր է, որ կարգավորող մարմինները կարող են թույլ տալ մարդկանց պատվաստել նախքան դեղամիջոցի ապահովությունն ու արդյունավետությունը ստուգելը:

«Մեզ, հավանաբար, երեք կամ չորս ամիս է պետք պատվաստանյութի երրորդ փուլն անցկացնելու ու կողմնակի ազդեցության նշանները պարզելու համար»,-ասել նա:

Ավելի վաղ միլիարդատերը հայտնել էր, որ ներկայում ամբողջ աշխարհում կորոնավիրուսի դեմ մշակվում է ավելի քան 160 պատվաստանյութ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գեյթս  


Վերնագիրի այլ պիտակները