Բեյրութում փլատակների տակ եւս երկու զոհի դի է հայտնաբերվել

11:16   12 Օգոստոս 2020    225

Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի վայրում եւս երկու զոհի դի են հայտնաբերել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

«Այսօր գիշերը Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները Բեյրութում փլատակների վայրում եւս երկու զոհի դի են գտել»,- նշվում է հայտարարության մեջ:

Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի տարածքում մի շարք հզոր պայթյուններ էին որոտացել: Պայթյունի ալիքը ոչնչացրել էր հսկայական թվով շենքեր, կոտրվել էին ապակիներ եւ դռներ: Վնասվել է միջազգային օդանավակայանի շենքը: Պայթյունը զգացվել էր նույնիսկ Կիպրոսում:

Լիբանանի իշխանությունները հայտնում են, որ Բեյրութի նավահանգստի տարածքում տեղի ունեցած հզոր պայթյունների պատճառը պահեստում պահվող 2750 տոննա ամոնիումի նիտրատն էր, որը վեցը տարի առաջ բռնագրավվել էր մաքսային ծառայությունների կողմից։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բեյրութ  


Վերնագիրի այլ պիտակները