Մինսկում ձերբակալել են զանգվածային անկարգությունների համակարգողներին

11:22   12 Օգոստոս 2020    265

Օգոստոսի 12-ին Մինսկում ձերբակալել են զանգվածային անկարգությունների համակարգողներին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել է ԲելՏա գործակալությունը: Գործակալության տվյալներով՝ ձերբակալվածներից մեկը համար էր վարձել «Բելառուս» հյուրանոցում: Նա ղեկավարում էր երեք ստորադրյալների գործողությունները:

Մինսկում բողոքի ակցիաներն սկսվել են նախագահական ընտրությունների արդյունքների հայտարարումից հետո, Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ ձայների 80,08 տոկոսը հավաքել է պետության գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն, իսկ երկրորդ տեղն զբաղեցրած Սվետլանա Տիխանովսկայան, որին համարում էին նրա հիմնական մրցակիցը, 10,09 տոկոսը:

Միլիցիայի հետ ընդհարումների հետևանքով, ներքին գործերի նախարարության տվյալներով, արդեն բերման է ենթարկվել շուրջ 3 հազար մարդ, անկարգությունների ժամանակ տուժել են կարգի տասնյակ պահապաններ և ցուցարարներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մինսկ  


Վերնագիրի այլ պիտակները