Google-ը ստեղծում է երկրաշարժերի ճանաչման և գրանցման ամենամեծ ցանցը

12:06   12 Օգոստոս 2020    512

Ամերիկյան Google ընկերությունը հայտարարել է Android սարքերի միջոցով երկրաշարժի ճանաչման և գրանցման ամենամեծ ցանցի ստեղծման մասին: Ընկերությունն այդ մասին հայտարարել է իր բլոգում:

Այն կառուցված է օպերացիոն համակարգն օգտագործելու ունակության վրա։ Նպատակն աշխարհի ցանկացած մասում մարդկանց երկրաշարժի մասին ժամանակին տեղեկացնելն է։ Հեռախոսը դառնում է մինի սեյսմաչափ և միանում է այլ Android սարքերի՝ կազմելով ընդհանուր ցանց:

Ընկերությունից հայտնել են, որ բոլոր սմարթֆոններն ունեն փոքր արագացուցիչ, որը կարող է զգալ երկրաշարժը: Եթե ​​սմարթֆոնը ցնցում է զգում, այն հաղորդագրություն կուղարկի ընկերության սերվերին, որը կմիավորի տարբեր սարքերից ստացվող տեղեկատվությունը և կպարզի, թե իրականում երկրաշարժ տեղի ունենո՞ւմ է:

Google-ը նաև հայտարարել է, որ ապագայում կսկսի երկրաշարժի մասին ծանուցումներ ուղարկել սմարթֆոնների սեփականատերերին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Google  


Վերնագիրի այլ պիտակները