Կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի առաջին խմբաքանակը կթողարկվի 2 շաբաթվա ընթացքում

14:03   12 Օգոստոս 2020    266

Կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի առաջին խմբաքանակը կթողարկվի 2 շաբաթվա ընթացքում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն:

«Կարծում եմ, որ այն արտադրանքը, որը ՌԴ-ում է, առաջին հերթին կօգտագործվի ներքին շուկայում, քանի որ մենք պետք է բավարարենք մեր քաղաքացիների պահանջները»,-ասել է նա՝ հավելելով, որ Ռուսաստանը պատվաստանյութի արտադրություն կառաջարկի արտասահմանյան հարթակներում:

«Ամեն դեպքում, պատվաստումը կամավոր հիմքով կլինի: Բժիշկները, որոնք արդեն իմունիտետ ունեն, կազմում են բուժաշխատողների 20 տոկոսը, եւ այնտեղ, որտեղ նրանք աշխատում են, պատվաստում պետք չէ: Պետք է նշել, որ մենք խորհուրդ ենք տալիս պատվաստվել գրիպի դեմ բոլոր պացիենտներին, որոնք ունեն ճարպակալում, սրտի քրոնիկ հիվանդություններ, թոքերի հիվանդություն, դիաբետ: Բուժանձնակազմի պատվաստման ծավալը պետք է կազմի 80-85 տոկոս»,-ասել է Մուրաշկոն:

Նախարարի խոսքով՝ տարբեր տարիքային խմբերում հիվանդությունը տարբեր ընթացք ունի: «Հետազոտության համար կոնտինգենտի ընտրությունը կկատարվի՝ ելնելով հիվանդության ընթացքի առանձնահատկություններից»,-եզրափակել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կորոնավիրուս  


Վերնագիրի այլ պիտակները