Մեծ Բրիտանիայի տնտեսությունը վերջին 11 տարվա ընթացքում առաջին անգամ ընկղմվել Է ռեցեսիայի մեջ

14:15   12 Օգոստոս 2020    222

Մեծ Բրիտանիայի տնտեսությունն ապրիլից մինչեւ հունիս այս տարվա առաջին եռամսյակի համեմատությամբ 20,4 տոկոսով կրճատվել Է նոր կորոնավիրուսային վարակի տարածման հետեւանքների պատճառով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին օգոստոսի 12-ին հայտնել Է BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան՝ վկայակոչելով Ազգային վիճակագրական ծառայությունը: Մեծ Բրիտանիայի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) այս տարվա առաջին եռամսյակում 2019 թվականի նույն ժամանակամիջոցի համեմատությամբ կրճատվել Է 2,2 տոկոսով, ինչը պայմանավորված Է եղել ամենից առաջ 2020 թվականի մարտին արտադրության զգալի անկմամբ:

Փորձագետների տվյալներով՝ դա դարձել Է ՀՆԱ-ի ամենախոշոր նվազումը վերջին ավելի քան 40 տարում՝ 1979 թականի երրորդ եռամսյակից ի վեր: Տեխնիկական ռեցեսիան՝ համախառն ներքին արդյունքի երկու եռամսյակային նվազումը, Միացյալ Թագավորությունում վերջին անգամ եղել Է 2009 թվականին: Մեծ Բրիտանիան կորոնավիրուսից առավել տուժած երկրներից մեկն Է: Առողջապահության նախարարության տեղեկություններով՝ թագավորությունում ախտահարվել Է 310 հազարից ավելի մարդ, որոնցից ավելի քան 46,6 հազարը մահացել Է:

Թագավորության իշխանությունները խոստովանել են, որ հունիսին կարանտինային միջոցների մեղմացումից հետո երկրում կորոնավիրուսային վարակի փոխանցման դեպքերի քանակը կրկին սկսել Է աճել, ուստի որոշում Է ընդունվել ժամանակավորապես հրաժարվել կարանտինի հետագա մեղմացման պլաններից: Վերջին երկու օրը վարակվածների օրական աճը հունիսից ի վեր առաջին անգամ գերազանցում Է հազարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները