Թրամփը հայտարարել է, որ իր պարտության դեպքում ամերիկացիները ստիպված կլինեն չինարեն սովորել

15:16   12 Օգոստոս 2020    871

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել է իր փաստարկները նախագահական ընտրություններին իր պարտության դեմ` նշելով, որ եթե իրեն չհաջողվի հաղթել ընտրություններում, ապա ամերիկացիները ստիպված կլինեն չինարեն սովորել, փոխանցում է CNN-ը:

«Չինաստանը կտիրանա Միացյալ Նահանգներին, եթե Դոնալդ Թրամփը պարտվի այս ընտրություններում: Եթե ​​ես չհաղթեմ ընտրություններին, ապա Չինաստանը կտիրանա Միացյալ Նահանգներին: Դուք ստիպված կլինեք չինարեն սովորել»,- ասել է Դոնալդ Թրամփը Հյու Հյուիթին տված հարցազրույցում:

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ իր հարաբերությունները վատթարացել են նոր կորոնավիրուսի համավարակի պատճառով, եւ որ նա երկար ժամանակ չի խոսել իր չինացի գործընկերոջ հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները