Ուկրաինան դուրս եկավ ԱՊՀ-ի եւս երեք համաձայնագրերից

16:36   12 Օգոստոս 2020    261

Ուկրաինան դուրս Է եկել ԱՊՀ-ի շրջանակներում ստորագրված եւս երեք համաձայնագրերից:

Օգոստոսի 12-ին համապատասխան որոշումն ընդունել է Ուկրաինայի կառավարությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նախարարների կաբինետն Ուկրաինայի համար, մասնավորապես, դադարեցրել է Համագործակցության պետությունների սահմանապահ զորքերի համար զինվորական կադրերի պատրաստման եւ որակավորման բարձրացման բնագավառում համագործակցության մասին, մշակույթի բնագավառում համագործակցության մասին, ինչպես նաեւ ԱՊՀ-ի անդամների Մշակութային համագործակցության խորհրդի ստեղծման մասին համաձայնագերի գործողությունը:

2014 թվականի փետրվարին Ուկրաինայում պետական հեղաշրջումից հետո երկրի նոր ղեկավարությունը հայտարարեց, որ սկսում է ԱՊՀ-ից դուրս գալու գործընթացը: 2018 թվականի մայիսին Պյոտր Պորոշենկոն, որն այն ժամանակ զբաղեցնում էր պետության ղեկավարի պաշտոնը, ստորագրեց հրամանագիր Համագործակցության կանոնադրական մարմինների աշխատանքին Ուկրաինայի մասնակցության վերջնական դադարեցման մասին: 2018 թվականի օգոստոսին ԱՊՀ-ի կանոնադրական մարմիններին կից Ուկրանիայի ներկայացուչությունը փակվեց, շփումներն իրականացվում են Մինսկում Ուկրանիայի դեսպանության միջոցով:

2018 թվականից հետո Կիեւը դուրս է եկել ԱՊՀ-ի շրջանակներում համագործակցության մի շարք համաձայնագրերից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները