ԱՄՆ գլխավոր վարակաբանը կասկած է հայտնել ռուսական առաջին գրանցված պատվաստանյութի անվտանգության առնչությամբ

18:06   12 Օգոստոս 2020    308

ԱՄՆ գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչին հայտարարել է, որ իրենք անգամ հաջորդ շաբաթ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի միանգամից մի քանի տարբերակ կարող են ներկայացնել, սակայն վստահ չեն դրանց արդյունավետության և անվտանգության հարցում:

Նա նաև կասկած է հայտնել կորոնավիրուսի դեմ ռուսական առաջին գրանցված պատվաստանյութի անվտանգության առնչությամբ, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Պատվաստանյութ ունենալը և դրա անվտանգությունն ապացուցելը տարբեր բաներ են։ Մենք մի քանի պատվաստանյութ ունենք, սակայն եթե ցանկանայինք ռիսկի դիմել և ավելի մեծ թվով մարդկանց վնասել՝ նրանց որևէ օգուտ չտվող նյութ տալով, ապա դա մյուս շաբաթ էլ ցանկության դեպքում կարող էինք սկսել»,- նշել է Ֆաուչին՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանն իրապես կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ունի, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Այդ պատճառով էլ հույս ունեմ, որ ռուսները լիովին վստահ են, որ պատվաստանյութն անվտանգ ու արդյունավետ է։ Շատ կասկածում եմ, որ դա այդպես է»,- հավելել է ԱՄՆ ալերգիկ և վարակիչ հիվանդությունների ինստիտուտի տնօրենը։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները