Թրամփը Երկրորդ աշխարհամարտի ավարտի հետ կապված անսպասելի հայտարարություն է արել

18:38   12 Օգոստոս 2020    265

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իսպանական գրիպի համավարակը համարել է Երկրորդ աշխարհամարտի ավարտի պատճառ։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ «Առավել նման երեւույթ տեղի է ունեցել 1917 թվականին՝ մեծ համավարակ։ Այն, հստակորեն սարսափելի բան էր, որը հանգեցրեց 50-100 միլիոն մարդու մահվան։ Այն, հնարավոր է, որ պատճառ դարձավ Երկրորդ աշխարհամարտի ավարտին։ Բոլոր զինվորները հիվանդ էին։ Դա սարսափելի իրավիճակ էր»,- հայտարարել է Թրամփը՝ իսպանական գրիպը համեմատելով կորոնավիրուսի հետ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Իր ելույթի մեջ, ըստ ամենայնի, նախագահ Թրամփը եւ խառնել է իսպանական գրիպի համավարակի բռնկման տարիները, եւ առաջին եւ երկրորդ աշխարհամարտերի տարիները, քանի որ իսպանական գրիպը տեւել է 1918-20 թվականներին եւ սկսվել է առաջին աշխարհամարտի վերջին ամիսներին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները