Շվեյցարիայում կորոնավիրուսով վարակումների թվի կտրուկ աճ են արձանագրել

19:12   12 Օգոստոս 2020    284

Շվեյցարիայում նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ օրում ավելացել Է 273-ով՝ կազմելով 37 079:

Դա 24 ժամում ամենաբարձր աճն Է ապրիլի 19-ից ի վեր, օգոստոսի 12-ին հայտնել Է Առողջապահության դաշնային վարչությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գերատեսչության տեղեկատվությամբ՝ վերջին յոթ օրում արձանագրվել Է 1 123 վարակված: Համավարակի սկզբից ի վեր Շվեյցարիայում մահացել Է 1 713 մարդ: Մեկ օր առաջ արձանագրվել Է վարակման 187 նոր դեպք:

Երկրում հիվանդացության մակարդակն այժմ կազմում Է 434 դեպք 100 հազար բնակչի հաշվով, իսկ մահացությանը՝ 20 դեպք 100 հազարի հաշվով: Համավարակի ամբողջ ընթացքում հոսպիտալացվել Է 4 404 մարդ, այդ թվում 12-ը վերջին 24 ժամում: Մարտ ամսին եւ ապրիլի սկզբին բժիշկները Շվեյցարիայում օրական հայտնաբերում Էին ավելի քան հազար վարակված:

Այնուհետեւ սկսվել Է հիվանդացության անկումը (արձանագրվել Է օրական վարակման շուրջ 20 դեպք), բայց հունիսի վերջից վարակի տարածման տեմպերը կրկին մեծացել են: Հիվանդության դեպքերի ավելի բարձր, քան վրեջին օրը, աճ վերջին անգամ նշվել Է ապրիլի 19-ին, երբ մեկ օրում վարակվել Էր 326 մարդ: Փորձագետները հիվանդացության աճի պատճառ են համարում իանքնամեկուսացման միջոցների մեղմացումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Շվեյցարիա  


Վերնագիրի այլ պիտակները