Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար. Մենք հակամարտության քաղաքական ճանապարհով կարգավորման կողմնակից ենք

14:58   12 Օգոստոս 2020    289

Ադրբեջանական կողմը ղարաբաղյան հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորման կողմնակից է:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին Թուրքիա կատարած այցի շրջանակներում CNN Türk հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը:

Նախարարը հայտնել է, որ հակամարտության քաղաքական կարգավորման համար առկա է անհրաժեշտ միջազգային իրավական բազա: Դեռ 1993 թվականին ՄԱԿ-ի կողմից ընդունվել է 4 բանաձև, որոնք պահանջում են օկուպացիոն ուժերի դուրսբերումն Ադրբեջանի տարածքներից և հարկադիր վերաբնակների վերադարձն իրենց տներ:

«Այդ բանաձևերը պահանջում են վերականգնել Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանները: Այս պահանջը տեղ է գտել նաև տարբեր միջազգային կազմակերպությունների ընդունած փաստաթղթերում: Այս ամենը հիմք է ստեղծում հակամարտության քաղաքական ճանապարհով կարգավորման համար», - ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները