Վրաստանի բնակչուհու մոտ միաժամանակ հայտնաբերվել է սիբիրյան խոց եւ կորոնավիրուս

20:25   12 Օգոստոս 2020    321

Վրաստանում Կարաջալարի գյուղի բնակչուհու մոտ միաժամանակ հայտնաբերվել է սիբիրյան խոց եւ կորոնավիրուս, հաղորդում է Նովոստի Գրուզիան:

Պացիենտը դիմել է հիվանդանոց սիբիրյան խոցի ախտանիշներով: Ինչպես հայտնել է Ռուսթավիի կլինիկայի գլխավոր բժիշկ Պապունա Բախտաձեն, բժիշկները որոշել են կորոնավիրուսի թեստ անցկացնել, քանի որ կինը ռիսկի խմբում է եղել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կնոջ մոտ բարձր ջերմություն է եղել: Կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է տվել:

Նշվում է, որ Կարաջալարին եւ մի քանի հարեւան գյուղեր սիբիրյան խոցի էնդեմիկ օջախ են: Այդ հիվանդության բռնկում է գրանցվել 2000-ականների սկզբին:

Hayat.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները