Բրիտանական տնտեսությունը կրճատվել է ռեկորդային 20.4 տոկոսով

20:52   12 Օգոստոս 2020    320

Մեծ Բրիտանիայի տնտեսությունը ռեկորդային 20.4 տոկոս կրճատում է գրանցել ապրիլ-հունիս ամիսներին, երբ գործում էին կորոնավիրուսի կապակցությամբ սահմանված խստագույն սահմանափակումները, այս մասին են վկայում չորեքշաբթի հրապարակված պաշտոնական տվյալները:

Կրճատումը ռեկորդային է դարձել այսօրվա դրությամբ ամենախոշոր տնտեսությունների շարքում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Տվյալները ցույց են տվել նաեւ, որ աշխարհի վեցերորդ խոշորագույն տնտեսությունն անկում է ապրում` կրճատվելով երկրորդ եռամսյակն անընդմեջ:

Հունիսին վերականգնման նշաններ էին հայտնվել` ՀՆԱ-ն մայիսի համեմատ աճել էր 8.7 տոկոսով, հայտնել է Ազգային վիճակագրական ծառայությունը:

Hayat.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները