Լիտվան Բելառուսին իրավիճակի ապաէսկալացման ծրագիր է առաջարկում

21:45   12 Օգոստոս 2020    324

Լիտվան Բելառուսին առաջարկում է ստեղծել Ազգային խորհուրդ, որպեսզի իշխանությունն ու ժողովուրդը երկխոսություն վարեն: Այդ մասին հայտարարել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան:

«Իմ պաշտոնական առաջարկը բելառուսական իշխանություններին. իրավիճակի արագ ապաէսկալացիա, մի կիրառեք ուժ ժողովրդի նկատմամբ: Ազատ արձակեք բոլոր ձերբակալվածներին: Կազմակերպեք Ազգային խորհուրդ՝ քաղաքացիների և հասարակության հետ երկխոսության նպատակով»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Լիտվայի նախագահը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկեվիչյուսը տեղեկացրել էր, որ Վիլնյուսը, Տալինը, Ռիգան և Վարշավան խոսել են «ուժեղ եվրոպական պատասախանի» անհրաժեշտության մասին՝ Բելառուսում բողոքի ակցիաների նկատմամբ ուժի կիրառման դեպքերին: Նրա խոսքով, Բելառուսում նախագահական ընտրությունների արդյունքները կասկածելի են և դրանց դժվար է ընդունել:

Ըստ Բելառուսի ԿԸՀ-ի՝ ընտրություններում գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել է ձայների 80 տոկոսը:

Hayat.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները