Ֆլորիդայում 8-ամյա տղային ձերբակալել են ուսուցիչին «ծեծի ենթարկելու» համար

09:02   13 Օգոստոս 2020    255

Ֆլորիդայում 8-ամյա տղան ձերբակալվել է ուսուցիչին «ծեծի ենթարկելու» համար:

Քաղաքացիական իրավունքի հարցերով փաստաբան Բենիամին Քրամփը իր հրապարակած տեսանյութում ցույց է տալիս, որ հաշմանդամություն ունեցող 8-ամյա տղային փորձում են ձեռնաշղթաներ հագցնել: Քի Ուեսթից երեխան իբր բռունցքով հարվածել է ուսուցչի կրծքին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Երբ ձեռնաշղթաները չեն մնում երեխայի դաստակների վրա, երեք սպաներ նրան շրջապատում եւ դուրս են հանում դպրոցից: Երեխան, որն, ըստ Քրամփի, զգացմունքային եւ վարքային խանգարումներ ունի, մեղադրվել է քրեական հանցագործության մեջ: «Սա սրտաճմլիկ օրինակ է այն բանի, թե ինչպես են մեր կրթական եւ ոստիկանական համակարգերը երեխաներին սովորեցնում հանցագործ լինել՝ նրանց հետ վարվելով ինչպես հանցագործների հետ»,- ասվում է Քրամփի հայտարարության մեջ:

Քրամփը եւ քաղաքացիական իրավունքի հարցերով նրա գործընկեր Դեւոն Ջեյկոբը տղայի եւ նրա մոր՝ Բիանկա Դիգենարոյի անունից դաշնային դատական հայց են ներկայացրել: «Իմ որդին հաշմանդամություն ունի, իսկ իշխանությունները փորձել են նրան քրեական պատասխանատվության ենթարկել»,- ասել է Դիգենարոն:

Hayat.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները