Այսօր Ձախլիկների միջազգային օրն է

09:35   13 Օգոստոս 2020    270

Ձախլիկների միջազգային օրը առաջին անգամ նշվել է 1992-ի օգոստոսի 13-ին՝ Ձախլիկների բրիտանական ակումբի նախաձեռնությամբ, որը ստեղծվել է 1990 թվականին:

Այս օրը կոչված է հասարակության ուշադրությունը սեւեռել այն խնդիրների վրա, որոնք աջլիկների աշխարհում ծառանում են ձախլիկների առջեւ, դիզայներների, արտադրողների եւ վաճառողների ուշադրությունը հրավիրել տարբեր իրերի օգտագործման ժամանակ ձախ ձեռքով աշխատողների հարմարությունը հաշվի առնելու անհրաժեշտության վրա, ցրել նախապաշարմունքներն ու սնահավատությունները, որոնք դարեր շարունակ շրջապատել են ձախլիկներին տարբեր մշակույթներում, խրախուսել ձախլիկության ուսումնասիրման ոլորտում գիտական հետազոտությունները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սակայ Ձախլիկների ակումբների, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայում, գլխավոր մտահոգությունն այն է, որ տարբեր երկրների շատ դպրոցներում ձախլիկ երեխաներին դեռեւս փորձում են վերասովորեցնել աջ ձեռքով գրելու, ինչը հոգեբանական սթրես է առաջացնում եւ իջեցնում է սովորողների առաջադիմությունը:

Hayat.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները