ՕՊԵԿ. Կորոնավիրուսի համավարակը նավթի համաշխարհային պահանջարկի վրա ավելի ուժեղ կազդի, քան նախկինում սպասվում էր

10:04   13 Օգոստոս 2020    560

Կորոնավիրուսի համավարակը նավթի համաշխարհային պահանջարկի վրա ավելի ուժեղ կազդի, քան նախկինում սպասվում էր:

Այս մասին է վկայում Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) ամենամսյա զեկույց, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

ՕՊԵԿ-ի նոր գնահատականների համաձայն, համապատասխան ցուցանիշն այս տարի կնվազի օրական միջինը 9,1 միլիոն բարելով (անցած տարվա տվյալների համեմատ ավելի քան 9 տոկոսով) եւ կհասնի օրական 90,6 միլիոն բարելի: Միաժամանակ, հուլիս ամսվա հաշվետվության մեջ նշվում է 9,2 միլիոն բարելի ցուցանիշ:

Այնուամենայնիվ, 2021-ին սպասվում է օրական 7 միլիոն բարելի ավելացում, ասում են փորձագետները: Ընդ որում, նրանք ելնում են նրանից, որ նման կանխատեսումը արդիական կլինի միայն այն դեպքում, եթե համաշխարհային հանրությունը կորոնավիրուսի պատճառով ստիպված չլինի դիմել նոր սահմանափակումների:

Hayat.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները