Թուրքիայի ռազմական ղեկավարությունը Բաքվում է. ՖՈՏՈ

08:34   13 Օգոստոս 2020    511

Բաքու են ժամանել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, Գլխավոր շտաբի պետը, գեներալ Յաշար Գյուլերը, բանակի հրամանատարները և բարձրաստիճան այլ սպաներ:

Թուրքական պատվիրակությանը Բաքվում դիմավորել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը և պաշտոնատար այլ անձինք, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշենք, որ բարձր մակարդակի դիտորդական օրվա շրջանակներում Թուրքիայի ռազմական պատվիրակությունը դիտելու է ադրբեջանա-թուրքական ցամաքային զորքերի և ռազմաօդուժի մարտավարական-թռիչքային համատեղ զորավարժությունների առաջին փուլի վերջին դրվագը:




Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան-ՊՆ  


Վերնագիրի այլ պիտակները