Հունգարիան 1 միլիարդ դոլարի ՀՕՊ համակարգեր կգնի ԱՄՆ-ից

10:23   13 Օգոստոս 2020    552

Հունգարիան ստորագրել է ԱՄՆ-ից մոտ 1 միլիարդ դոլար արժողությամբ ՀՕՊ համակարգեր գնելու մտադրության հռչակագիր:

Համաձայնագիրը ստորագրել են Հունգարիայի պաշտպանության նախարար Տիբոր Բենկոն եւ Հունգարիայում ԱՄՆ դեսպան Դեւիդ Կորնշտեյնը: ԱՄՆ դեսպանությունը գործարքը բնութագրել է որպես ԱՄՆ-ից Հունգարիայի՝ «պատմության մեջ խոշորագույն» պաշտպանական գնում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հունգարիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ այն ներառում է «օդ-օդ» եւ «ցամաք-օդ» դասի հրթիռներ:

Հունգարիայի 2021 թվականի բյուջեի նախագծի համաձայն, կանխատեսվում են 778 միլիարդ ֆորինտի (2,25 միլիարդ դոլար) կամ ՀՆԱ-ի մոտ 1,66 տոկոսի չափով պաշտպանական ծախսեր:

Hayat.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները