Մակրոնը Պուտինին խնդրել է օգնել Լիբանանին

10:18   13 Օգոստոս 2020    396

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել է միանալ Լիբանանին միջազգային օգնություն ցուցաբերելու մեխանիզմին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատի մամլո ծառայությանը:

«Հանրապետության Նախագահը խնդրել է Ռուսաստանի մասնակցությունը Բեյրութին և լիբանանյան ժողովրդին օգնություն ցուցաբերելու՝ օգոստոսի 9-ին տեղի ունեցած միջազգային համաժողովում սահմանված մեխանիզմին», – ասվում է հաղորդագրության մեջ:

Մակրոնը նաև ընդգծել է, որ Ռուսաստանի և Ֆրանսիայի համար կարևոր է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում փոխգործակցությունը՝ Լիբանանում և տարածաշրջանում լարվածությունը մեղմելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մակրոն   Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները