Պուտինն ու Մակրոնը քննարկել են Բելառուսում ստեղծված իրավիճակը

12:00   13 Օգոստոս 2020    486

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:

Երկու երկրների ղեկավարները քննարկել են Բելառուսում ստեղծված իրավիճակն ու կորոնավիրուսի դեմ պայքարում համագործակցությանը վերաբերող հարցեր՝ հաշվի առնելով Ռուսաստանում պատվաստանյութի գրանցման փաստը:

Նախագահները քննարկել են նաև Լիբանանում առկա իրավիճակը՝ Բեյրութում տեղի ունեցած պայթյունից տուժած քաղաքացիներին աջակցելու համատեքստում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին   Մակրոն  


Վերնագիրի այլ պիտակները