Լեհաստանի ՊՆ ղեկավարը հայտարարել է առանց ՆԱՏՕ-ի միջամտության Բելառուսին աջակցելու անհրաժեշտության մասին

12:35   13 Օգոստոս 2020    209

Լեհաստանի ՊՆ ղեկավար Մարիուշ Բալշչակը հայտարարել է առանց ՆԱՏՕ-ի միջամտության Բելառուսին աջակցելու անհրաժեշտության մասին, հաղորդում է «Մոսկովոսկի կոմսոմոլեց»-ը:

Polskie Radio-ի եթերում Բլաշչակը հայտարարել է, որ աշխարհը ցանկանում է, որպեսզի Բելառուսը լինի ժողովրդավարական պետություն, եւ հանրապետության իշխանությունները պետք է հարգեն իրենց քաղաքացիների իրավունքները:

«Հասկանալի է, որ Բելառուսի ժողովուրդն արթնանում է, եւ ազատության այդ միտումները պետք է աջակցություն ստանան»,-ասել է նա:

Սակայն այդ իրավիճակում, նրա խոսքով, պետք է գործել առանց ՆԱՏՕ-ի միջամտության:

Նշենք, որ Բելառուսում արդեն 4-րդ օրն է՝ շարունակվում են երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերընտրման դեմ զանգվածային ցույցերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լեհաստան   ՆԱՏՕ  


Վերնագիրի այլ պիտակները