Բրազիլիայի առաջին տիկնոջ տատիկը մահացել է կորոնավիրուսից

13:16   13 Օգոստոս 2020    210

Բրազիլիայի առաջին տիկին Միշել Բոլսոնարուի տատիկը` Մարիա Ապարեսիդա Ֆիրմու Ֆերեյրան, որի մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել, մահացել է չորեքշաբթի:

Ո´չ նախագահ Ժաիր Բոլսոնարուն, ո´չ առաջին տիկինը, ո´չ էլ նախագահի գրասենյակը չեն մեկնաբանել լուրը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հիշեցնենք, որ Բրազիլիայի նախագահն ու նրա տիկինը ավելի վաղ ևս վարակվել էին կորոնավիրուսով:

Բրազիլիան աշխարհում երկրորդ երկիրն է ինչպես «Քովիդ-19»-ով վարակման, այնպես էլ հիվանդությունից մահացության ցուցանիշով: Հարավամերիկյան երկրում համաճարակի ողջ ընթացքում վարակվել է ավելի քան 3.1 մլն մարդ, մահացել`103 421-ը:

Hayat.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները