ԱՄՆ-ում դասերը վերսկսելու նպատակով դպրոցներին 125 միլիոն դիմակ կհատկացվի

13:53   13 Օգոստոս 2020    224

ԱՄՆ իշխանությունները բոլոր նահանգներում բազմակի օգտագործման 125 միլիոն դիմակ կհատկացնեն դպրոցներին՝ աշնանը դասերը վերսկսելու նպատակով, հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը:

«Իմ աշխատակազմը վերջապես հրապարակել է բոլոր դպրոցների համար նախատեսված չափորոշիչներն առ այն, թե ինչպես պետք է պաշտպանել ռիսկի խմբում գտնվող աշակերտներին և ուսուցչներին», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հրապարակված չափորոշիչները ենթադրում են ռիսկի խմբում գտնվողներից սոցիալական հեռավորության պահպանում, ինչպես նաև՝ պաշտպանիչ դիմակների կրում, եթե սոցիալական հեռավորության պահպանումը հնարավոր չէ: Նախատեսված է նաև հիգիենայի կանոնների պահպանում, ներառյալ՝ շինությունների օդափոխումը:

Hayat.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները