Կրեմլում հերքել են Պուտին-Լուկաշենկո սպասվող հանդիպման մասին լուրերը

12:53   13 Օգոստոս 2020    209

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օրակարգում իր բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպում չկա:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տեղեկացրել են Կրեմլի մամուլի ծառայությունից:

Ավելի վաղ թելեգրամյան որոշ ալիքներ գրել էին, որ Լուկաշենկոն շտապ մեկնել է Մոսկվա` հանդիպելու Պուտինի հետ:

«Օրակարգում նման հանդիպում չկա»,-տեղեկացրել են մամուլի ծառայությունից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին-Լուկաշենկո  


Վերնագիրի այլ պիտակները