Պոմպեոն հավանական է համարում, որ Բելառուսի դեմ պատժամիջոցներ սահմանվեն

13:38   13 Օգոստոս 2020    316

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Բելառուսի դեմ կարող են պատժամիջոցներ սահմանվել, և որ հավանական է նավթի մատակարարման դադարեցումը:

«Ի՞նչ պետք է անենք թե միակողմանի, թե բազմակողմանի հարթությունում, որպիսի Բելառուսի քաղաքացիների համար նպաստավոր արդյունքների հասնենք, գնալ այդ քայլին պատժամիջոցների՞, թե՞ մատակարարումների դադարեցման միջոցով՝ պետք է որոշում կայացնել այս հարցում»,- նշել է Պոմպեոն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պետքարտուղարն ասել է, որ Բելառուսում տեղի ունեցած իրադարձություններին արձագանքելու հարցում պետք է աշխատեն Եվրամիության հետ:

«Մենք չափազանց մտահոգված ենք Բելառուսում կայացած ընտրություններով և խորապես հիասթափված ենք նրանից, որ քվեարկությունն ազատ և արդար չի եղել»,- նշել է Պոմպեոն:

Hayat.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները