Արբանյակային լուսանկարները ցույց են տվել ԿԺԴՀ-ի միջուկային օբյեկտի վնասվածքները

14:14   13 Օգոստոս 2020    314

Արբանյակային լուսանկարները վկայում են այն մասին, որ Հյուսիսային Կորեայում վերջերս տեղի ունեցած հեղեղումները, հնարավոր է, վնաս են հասցրել պոմպակայաններին, որոնք միացված էին Յոնբենում գտնվող երկրի գլխավոր միջուկային օբյեկտին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հաղորդում է 38 North ամերիկյան կայքը, որն զբաղվում է ԿԺԴՀ-ի խնդիրներով:

Վերլուծելով օգոստոսի 6-ի արբանյակային լուսանկարները՝ կայքի փորձագետները հայտարարել են, որ ջուրը «հասել Է երկու պոմպակայանների, որոնք սպասարկում են Յոնբենի միջուկային համալիրի ռեակտորները: «Օգոստոսի 6-ի լուսանկարները, հուլիսի 22-ի պատկերների համեմատությամբ, ցույց են տալիս ջրի մակարդակի կտրուկ բարձրացում Կուլեն գետում, որը հոսում է Յոնբենի համալիրի կողքով»,-նշվում է հոդվածում:

«Պոմպերի եւ խողովակաշարերի վնասումը պոմպակայանների ներսում ամենախոցելի տեղն է ռեակտորների համար: Եթե ռեակտորներն աշխատեին, ապա դրանց սառեցման անհնարինությունը կպահանջեր դրանք կանգնեցնել»,-ասվում է զեկույցում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԿԺԴՀ  


Վերնագիրի այլ պիտակները