Բելառուսում չարտոնված ակցիաների ընթացքում 103 իրավապահ է տուժել

15:36   13 Օգոստոս 2020    276

Բելառուսի իրավապահ մարմինների ավելի քան հարյուր աշխատակիցներ են տուժել չարտոնված ակցիաների ընթացքում, որոնք տեղի են ունեցել օգոստոսի 9-ից մինչեւ 13-ն ընկած ժամանակամիջոցում:

Օգոստոսի 13-ին այդ մասին հայտնել են հանրապետության ներքին գործերի նախարարությունում:

«Ընդամենն օգոստոսի 9 – 13-ը քաղաքացիների հակաիրավական գործողությունների հետեւանքով տուժել է 103 իրավապահ, որոնցից 28-ը հոսպիտալացված Է»,- տեղեկացրել են ներքգործնախարարությունում: Ինչպես նշված է, հանրապետությունում անկարգությունները կորցրել են զանգվածայնությունը, բայց ագրեսիայի մակարդակն իրապահ մարմինների աշխատակիցների նկատմամբ մնում է բարձր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բելառուս  


Վերնագիրի այլ պիտակները