Անհայտ զինված անձինք արգելափակել են «Յանդեքս»-ի գրասենյակները Մինսկում

17:07   13 Օգոստոս 2020    256

Անհայտ զինված անձինք եկել են «Յանդեքս»-ի գրասենյակ Մինսկում:

Այս մասին հինգշաբթի Hayatsk.info-ին հաղորդել են ընկերությանը մոտ կանգնած աղբյուրից եւ հաստատել են հենց «Յանդեքս»-ում:

«Անհայտ անձինք սեւ հագուստով զենքով եկել էին «Յանդեքս»-ի գրասենյակներ Մինսկում: Գրասենյակներն արգելափակված են, այդ թվում` ներսում գտնվող մի քանի աշխատակից»,- ասել է գործակալության աղբյուրը:

Ընկերության մամուլի ծառայությունը հաստատել է աղբյուրի խոսքերը: «Մենք պարզում ենք մանրամասները»,- ասել են ընկերությունում:

Օգոստոսի 9-ի երեկոյան Մինսկի կենտրոնում եւ հանրապետության մի շարք այլ քաղաքներում զանգվածային բողոքի ցույցեր բռնկվեցին, որոնք սրվեցին իրավապահների հետ բախումների ընթացքում: Ըստ ՆԳՆ-ի` ձերբակալվել է մոտ 6 հազար մարդ, վիրավորվել են տասնյակ ոստիկաններ եւ ցուցարարներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մինսկ  


Վերնագիրի այլ պիտակները