Բելառուսի դեսպանը Չեխիայի ԱԳՆ է կանչվել

18:41   13 Օգոստոս 2020    290

Չեխիայում Բելառուսի դեսպանը ԱԳՆ է կանչվել՝ բացատրություն տալու Ալեքսանդր Լուկաշենկոյի արած այն հայտարարության վերաբերյալ, թե Մինսկում տեղի ունեցած հետընտրական բողոքի ցույցերը Չեխայից են կառավարվել, հայտարարել է Չեխայի ԱԳ նախարար Թոմաշ Պետրժիչեկը:

«Ուզում ենք պարզել, թե ինչու է նա նման հայտարարություն արել: Ապացույցների հրապարակմանն ենք սպասում: Մենք վճռականորեն մեր դժգոհությունն ենք արտահայտել այդ հայտարարության առնչությամբ»,- ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է չեխ պաշտոնյան:

Լուկաշենկոն հայտարարել էր, որ նախագահական ընտրություններից հետո Մինսկում մեկնարկած բողոքի ցույցերը Չեխիայից, Մեծ Բրիտանիայից և Լեհաստանից են ուղղորդվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Չեխիայի արտգործնախարարը հայտարարել է նաև, որ Բելառուսի դեսպանին է փոխանցել իր դիրքորոշումն առ այն, որ Բելառուսում տեղի ունեցողն անընդունելի է, քանի որ, ըստ չեխ պաշտոնյայի, ցույցերը ճնշվում են, ցուցարարների նկատմամբ դաժան վերաբերմունք է ցուցաբերվում, իսկ նախընտրական քարոզարշավի ժամանակ ճնշումներ են եղել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բելառուս   Չեխիա  


Վերնագիրի այլ պիտակները