Պորոշենկոն Լուկաշենկոյին ուղղված տեսաուղերձ է ձայնագրել

19:20   13 Օգոստոս 2020    348

Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին ուղղված տեսաուղերձ է ձայնագրել՝ կոչ անելով դադարեցնել բռնությունները:

Տեսանյութը հայտնվել է նրա ֆեյսբուքյան էջում: Պորոշենկոն հայտարարել է խաղաղ ցուցարարներին անհապաղ ազատ արձակելու և կրկնակի նախագահական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ուկրաինայի նախկին ղեկավարը նաև Ուկրաինայի գործող նախագահ Վլադիմիր Զելենսկիին խնդրել է երկրից ներկայացուցիչ նշանակել, որպեսզի եվրոպական գործընկերների հետ միասին ազդեն հակամարտության վրա:

Բելառուսում օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների, գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել է ձայների 80 տոկոսը։

Ընտրատարածքների փակվելուց հետո Միսնկում և Բելառուսի այլ քաղաքներում ցույցեր են սկսվել, մարդիկ համաձայն չեն հրապարակված թվերի հետ։

Բողոքի ցույցերը դադարեցնելու համար ոստիկանությունը և երկրի ներքին զորքերը արցունքաբեր գազ, լուսաձայնային նռնակներ և ռետինե փամփուշտներ են կիրառել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պորոշենկո  


Վերնագիրի այլ պիտակները