ԱՄՆ-ը և ԵՄ-ն պետք է որոշեն՝ ինչպես արձագանքել Բելառուսի իրադարձություններին․ Պոմպեո

19:59   13 Օգոստոս 2020    264

Ըստ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի, Վաշինգտոնը և Բրյուսելը պետք է մտածեն՝ ինչպես արձագանքել Բելառուսում տեղի ունեցող իրադարձություններին:

«Ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգները և Եվրոպան պետք է որոշեն, թե ինչպես արձագանքեն այս իրադարձություններին, որպեսզի բելառուս ժողովրդի համար լավ արդյունք ապահովվի: Մենք տեսնում ենք, թե ինչպես են երկրի իշխանությունները գործում իրենց ժողովրդի դեմ, և դա մեզ անհանգստացնում է», – պարզաբանել է Պետդեպարտամենտի ղեկավարը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ Պոմպեոն հայտարարել էր, որ Բելառուսում անցկացված նախագահական ընտրություններն արդար և ազատ չի համարում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պոմպեո  


Վերնագիրի այլ պիտակները