Զաքիր Հասանով. «Թուրքական բանակը ցույց է տվել իր հզորությունը աշխարհին»

17:38   13 Օգոստոս 2020    891

«Թուրքիան և Ադրբեջանը մեկ ազգ են, ունեն ընդհանուր կրոն, լեզու և մշակույթ»:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info –ն ՝ վկայակոչելով «Anadolu» գործակալությանը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

Խոսելով թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների մասին՝ Զաքիր Հասանովը նշել է, որ Թուրքիայի Զինված ուժերն աշխարհի ուժեղագույն բանակներից են և սա Ադրբեջանի շանսն է:

«Մենք կարող ենք փոխառել նման ուժեղ բանակի փորձը: Այսօր Թուրքիայի Զինված ուժերն իրենց հզորությունը ցուցադրում են ամենուր՝ Սիրիայում, Իրաքում, Լիբանանում... Ինշալլահ, Ադրբեջանի Զինված ուժերը Թուրքիայի Զինված ուժերի աջակցությամբ կկատարեն իրենց պարտավորությունները: Վստահ եմ, որ երբ ժամանակը գա՝ մեր բանակը կկատարի իր առաջադրանքը»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Զաքիր-Հասանով  


Վերնագիրի այլ պիտակները