Հորդառատ անձրևներից վնասվել է Հս. Կորեայի միջուկային կենտրոնը

20:01   13 Օգոստոս 2020    273

Արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ Հյուսիսային Կորեայում վերջերս տեղի ունեցած ջրհեղների հետևանքով երկու պոմպակայան է վնասվել, որոնք միացված են երկրի գլխավոր միջուկային կենտրոնին:

Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` հղում անելով ամերիկյան վերլուծական կենտրոնին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հյուսիսային Կորեայի շուրջ ուսումնասիրություններ անող կենտրոնը հայտնել է, որ օգոստոսի 6-11-ն արված արբանյակային պատկերները ցույց են տվել, թե որքան խոցելի են Յոնբյոնի միջուկային կենտրոնի միջուկային ռեակտորի սառեցման համակարգը՝ եղանակային անբարենպաստ պայմանների հանդեպ:

Կորեական թերակղզին վերջերս հայտնվել է ուժեղ անձրևների գոտում, որոնք ուղեկցվել են ջրհեղեղով և սողանքներով` վնաս հասցնելով ինչպես Հարավային, այնպես էլ Հյուսիսային Կորեային:

Հաղորդվում է, որ տեղացած հորդառատ անձրևների հետևանքով ջուրը հասել է պոմպակայաններ, որոնք սպասարկում են միջուկային ռեակտորը, ինչի արդյունքում ջրի տակ է հայտնվել ջրամբարի պատնեշը:

Hayat.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները